December 28

Մայրենի

  1. Գտեք իմաստով իրար հակառակ բառեր և կազմեք զույգեր:
Մանր
Լայն
Նոսր
Մայրամուտ
Նուրբ
Պոչատ
նստել
Խոշոր
Նեղ
Խիտ
Արևածագ
Կոպիտ
Պոչով
կանգնել
  • Բառերին տվեք վերջավորություններ:

Տղան ապրում է Երևանում:

Բակում  խաղում են երեխաները:

Մայրիկը աշխատում է պաղպաղակի գործարանում:

Հայրիկին հեռախոսով  առավոտյան զանգեցին:

Ես սիրու եմ տատիկին:

  • Տառերը դասավորեք և բառեր ստացեք:

չամիչ, կափարիչ, դանակ, մեխ, դաշնամուր, երգ, գաթա, թագ, մարդ, պատ, ժամ:

  • Այս բառերն ինչպիսի՞ն կարող են լինել, գրեք:

Խոհանոց-մաքուր, սպիտակ,մեծ,  այգի-մեծ, ծաղկած , ծառ-կանաչ, դեղին, կարմիր, արևածագ- պայծառ, վարդագույն, մայրամուտ- մուգ կարմիր,  դպրոց- դասական, բարձրահարկ, լուսավոր,  մատներ- երկար և կարճ, հաստ, բարակ :

5. Իմաստով իրար մոտ բառերը գտեք և կազմեք զույգեր:

Մեծ
Փոքրամարմին
Քաղցած
Թաց
Ավարտել
մտաբերել
Հսկայական
Թզուկ
Սոված
Խոնավ
Վերջացնել
հիշել

6. Իմաստով հակառակ բառերը գտեք և զույգեր կազմեք:

Մաքուր
Մութ
Արագ
Նուրբ
Հիմա
գարուն
Կեղտոտ
Լուսավոր
Դանդաղ
Կոպիտ
Հետո
ձմեռ  
December 23

Առաջին կիսամյակի հաշվետվություն

Բարև ես Արեգ Գուլքանյանն եմ, սովորում եմ 3.3 դասարանում։ Սա իմ հաշվետվությունն է։

Այս կիսամյակը անցավ շատ հետաքրքիր։ Մենք ունեցանք նոր դասընկերներ, որոնց հետ շատ ընկերացանք։ Սեպտեմբերը սկսվեց ամառային ճամբարով։ Մենք լողանում էինք լողավազանում, խաղում էինք, երգում ու պարում էինք ։

Ամեն ուրբաթ օր մենք գնում ենք ընդհանուր պարապունքի, որտեղ պարում ենք, երգում, ծեսերին մասնակցում և սովորում ենք ժողոովրդական երգեր ու պարեր։

Այս տարի ես իրականացրեցի “Ես և տիեզերքը” պրոեկտը, որի ժամանակ պատմեցի Արևի մասին։

Նաև ուղևորվել ենք Սարյանի ու Կոմիտասի տուն-թանգարանները, որտեղ ծանոթացանք նրանց կյանքի պատմությանը և ստեղծագործություններին։

Մի քանի անգամ մենք գնացել ենք Ագարակ, որտեղ կերակրել ու խնամել ենք կենդանիներին, նաև ձի ենք քշել։

Հարիսայի Ծեսին ես և մայրիկս պատրաստել էինք գեղեցիկ թեյի հավաք, որոնք վաճառեցինք ցուցահանդես-վաճառքի ժամանակ։

Ժամանակ առ ժամանակ սովորել ենք պատրաստել տարբեր ուտեստներ՝ մածուն, թթու, գաթա։

Այս կիսամյակ մենք նաև ճամփորդել ենք Սևանա լճի սարերում ՝ Մեսրոպներ։ Վերելք ենք կատարել և երգել ենք մատուռում։

Բնագիտական փորձեր ենք կատարել՝ հրաբուխ ենք ստացել և ներկել ենք կաթը։

Ամեն ամիս նշել ենք իմ դասընկերների ծննդյան օրերը, շատ ուրախ են անցնում։

December 23

Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
 

– Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
– Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
– Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
– Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
– Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
– Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
 

Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
 

– Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
 

Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Իմ Կարծիքը։

Յուրաքանչյուր մարդ աշխարհը տեսնում է յուրովի։ Եվ պետք է ապրի իր ձևով, այլ ոչ թէ ուրիշների թելադրածով։

December 21

Անգլերեն

There is a book on the table.

There are rules in the pencil-box.

There are pencils on the table.

There is a rubber in my bag.

There are copy-books in my bag.

There is apen in the boх.

There are two rubbers ant two rulers in the box.

There are pencils on the table.

There is a doll on the chair.

There is kitten under the chair.

There is a dog at the table.

There are chairs at the table

December 10

Մաթեմատիկա10.12

Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
գումարի տեսքով․

Օրինակ՝

236=200+30+6

807=800+7

632=600+30+2

507=500+7

4502=4000+500+2

1561=1000+500+60+1

5610=5000+600+10

4693=4000+600+90+3

1.Հաշվի՛ր 25սմ և 10սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը:

2×25=50+2×10=70

2. Ուղղանկյան լայնությունը 84սմ է, իսկ երկարությունը 6 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը:

2×84=168+2×90=348

423+275=698

598-237=361

815+134=949

654-231=423

436+433=869

986-274=712

615+284=899

391-181=210

December 9

անգլերեն

  1. Hamlet is a good boy. He is fifteen years old.
  2. Mariam has a lot of dolls. They are big և small.
  3. Vahe does not have many cars, but he has many balls.
  4. Do you want to play with my ball?
  5. Aram, let’s play.
  6. Take my green pencil.
December 6

“Եղևնին” Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Արահետ-նեղ ճանապարհ։ բացատ- Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ: բուք-սաստիկ քամի։ վաղորդյան-այգաբաց, ցող- ջրի մանր կաթիլներ,շաղ, եղյամ աբրեշում-մետաքս, կտորի տեսակ։ սոսափ-տերևի ճյուղերի ձայն, խշշոց։ պերճ-շքեղ,
  3. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
  4. Հիշում է կանաչ իր ընկերներին,
  5. Արահետներն է հիշում ձյունի տակ,
  6. Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
  7. Երկինքն է հիշում իր գլխի վերև,
  8. Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
  9. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
  10. Նա զգում էր ուրախություն։
  11. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
  12. Նա չէր ափսոսում,որովհետև երջանկացնում էր փոքրիկներին։
  13. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
  14. Որովհետև նա երեխաների օրը տոն էր դարձնում։
  15. Նամակ գրի՛ր եղևնուն:

Սիրուն եղևնի, միշտ այսպես կանաչ ու գեղեցիկ մնա, ուրախացրու փոքրիկներին։ Քո շնորհիվ յուրաքանչյուր տուն Ձմեռ պապիկ է գալիս և ուրախացնում բոլորին։

December 5

Նամակ ձմռանը

Բարև- բարև սիրելի ձմեռ։ Ես շատ եմ սիրում , երբ դու գալիս ես։

Մենք անցկացնում ենք ձմեռը շատ լավ, իսկ երբ ձմեռպապիկն է գալիս ավելի լավ է ստացվում ձմեռը։

Երբ ձյուն է գալիս մենք պատրաստում ենք ձնեմարդ և խաղում ենք։

Ամանորի օրերին մենք տոնաձառ ենք դնում և զարդարում ենք մեր բնակարանը։

Ես սիրում եմ ձմեռը, որովհետև շատ գեղեցիկ է, երբ ձյուն է գալիս և ամեն ինչ ծածկվում է սպիտակ ձյունով։

December 5

մաթեմատիկա

Լուծի՛ր խնդիրները:

Ա.Քառակուսու կողմը 16 սմ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում4×16=64

Պատ.՝64

 Բ.  Ուղղանկյան մի կողմը 19 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում 38+30=68

Պատ.՝ 68

Գ. Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում 15-5=10սմ

5+15+10=30սմ

Պատ․՝30սմ։

Արտահայտի՛ր սանտիմետրերով։

5դմ – 50սմ

3դմ 7սմ – 37սմ

4մ 25սմ – 425 սմ

2մ 4դմ 5սմ – 245սմ

Ներկայացրու թվի տեսքով։ /Օր․4հ․ + 6տ․ + 8մ․=468/

7 հ․+ 8տ․ + 6մ․=786

4տ․+ 7 մ․=47

5հ․ + 8տ․+ 1մ=581

6հ․ + 2տ․=620

Հաշվի՛ր

81։9=9

49:7=7

28:4=7

60:2=30

50:2=25

100:2=50

December 5

Մայրենի

Տառերը դասավորեք և կարդացեք բառերը՝ դաս, մատ, մատ, չամիչ , դեղ,ակնոց, մեզու, դանակ:

  1. Նախադասությունների մեջ լրացրեք պակասող բառերը:

Ծայրով, այծեր, ուսուցչուհին, դուռը, արև:

Երկնքում շողում էր պայծառ արևը:

Դանակի ծայրով տղան վնասեց մատը:

Մեքենայի դուռը բացելիս Անահիտը խանգարեց անցորդներին:

Անտառում արածում էին վայրի այծերը:

Գրատախտակին  ուսուցչուհին նոր տառեր գրեց:

  • Հետևելով օրինակաին՝ ամբողջացրեք նախադասությունները:

Օրինակ՝ Ձիերը խրխնջում են:

 Ձիերը  ցատկոտում են:

Օձերը ֆշշում են:

Փայտփորիկները կտկտում են:

Ոզնիները գլորվում են:

Կապիկները օրորվում են:

Չղջիկները չխկչխկում են:

Ոսկե ձկնիկները փայլում են:

  • Նախադասությունները լրացրո՛ւ.

Օրինակ՝ Շունը հաչում է:

Հավը կչկչում է:

Կովը բառաչում է:

Կատուն մլավում է։

Այծը մկկում է։

Խոզը ճվճվում է։

Արջը մռթմռթոմ է։

Մուկը ծվծվոմ է։

Գայլը ոռնում է։

Առյուծը մռնչում է։

Էշը զռռում է։

Ձին խրխնջում է։

Վերջակետ դնել չե՞ս մոռացել, չէ՞: