December 23

Առաջին կիսամյակի հաշվետվություն

Բարև ես Արեգ Գուլքանյանն եմ, սովորում եմ 3.3 դասարանում։ Սա իմ հաշվետվությունն է։

Այս կիսամյակը անցավ շատ հետաքրքիր։ Մենք ունեցանք նոր դասընկերներ, որոնց հետ շատ ընկերացանք։ Սեպտեմբերը սկսվեց ամառային ճամբարով։ Մենք լողանում էինք լողավազանում, խաղում էինք, երգում ու պարում էինք ։

Ամեն ուրբաթ օր մենք գնում ենք ընդհանուր պարապունքի, որտեղ պարում ենք, երգում, ծեսերին մասնակցում և սովորում ենք ժողոովրդական երգեր ու պարեր։

Այս տարի ես իրականացրեցի “Ես և տիեզերքը” պրոեկտը, որի ժամանակ պատմեցի Արևի մասին։

Նաև ուղևորվել ենք Սարյանի ու Կոմիտասի տուն-թանգարանները, որտեղ ծանոթացանք նրանց կյանքի պատմությանը և ստեղծագործություններին։

Մի քանի անգամ մենք գնացել ենք Ագարակ, որտեղ կերակրել ու խնամել ենք կենդանիներին, նաև ձի ենք քշել։

Հարիսայի Ծեսին ես և մայրիկս պատրաստել էինք գեղեցիկ թեյի հավաք, որոնք վաճառեցինք ցուցահանդես-վաճառքի ժամանակ։

Ժամանակ առ ժամանակ սովորել ենք պատրաստել տարբեր ուտեստներ՝ մածուն, թթու, գաթա։

Այս կիսամյակ մենք նաև ճամփորդել ենք Սևանա լճի սարերում ՝ Մեսրոպներ։ Վերելք ենք կատարել և երգել ենք մատուռում։

Բնագիտական փորձեր ենք կատարել՝ հրաբուխ ենք ստացել և ներկել ենք կաթը։

Ամեն ամիս նշել ենք իմ դասընկերների ծննդյան օրերը, շատ ուրախ են անցնում։


Posted December 23, 2021 by areggulqanyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*