November 29

Ցտեսություն աշուն

                                     

Աշուն ,դու  ամեն ինչ արեցիր ինձ համար։ Ջրեցիր իմ ամառանոցի ծառերը , տվեցիր գույնզգույն երանգ, գեղեցկացրիր Հայաստան աշխարհը, տվեցիր իմ սիրած մրգերը, ամեն լավ բան արեցիր իմ կյանքի համար։

Սիրելի աշուն, մնաս բարով։ Կհանդիպենք 2022 թվականին

November 28

Խնդիր

Ճամբարականները Հրազդանի կիրճում քայլարշավն սկսեցին ժամը տասին, ընդ որում՝ յուրաքանչյուր 10 րոպե քայլելուց հետո 3 րոպե դադար էին առնում: Չորրորդ դադարին պետք է նախաճաշեին: Ժամը քանիսի՞ն սկսեցին նախաճաշը:

10:00 – սկիզբ

10:10- դադար

10:13- քայլ

10:23- դադար

10:26- քայլ

10:36 -դադար

10:39-քայլ

10:49-նախաճաշ

November 28

Հարիսայի Ծես

Մենք այտեղ երգ երգեցինք և պարեցինք, մենք կերանք հարիսա , բայց ես որ չեմ սիրում հարիսա չկերա։

Նաև ցուցահանդես- վաճառքին վաճարեցինք տարբեր բաներ՝ ուտելիքներ, ակսեսուարներ, թեյեր, քաղցրավենիք։ Բոլորս սարքել էինք մի ուտեստ, որ բերեինք վաճարելու։ Մենք թեյ էինք բերել։

Ես իմ մայրիկին գնեցի վզնոց, որն իրեն շատ դուր եկավ։ Ես շատ լավ օր անկացրեցի իմ մայրիկի ու դասարանիս հետ։

November 24

Մաթեմատիկա22.11.2021

  1. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:
  2. 761
  • 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:
  • 167
  • 4, 9, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:

940

  • 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:
  • 409
  • Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:
ապրանք 1 հատի արժեքը
մատիտ80 : 8 x 550
գրիչՄատիտից 10 դրամով էժան է50-10=40
թուղթՄատիտից 5 անգամ էժան է  50:5=10
կավիճԹղթից 2 անգամ թանկ է2×10=20
ռետինԳրիչից 20 դրամով թանկ է40+20=60
սրիչԳրիչից 2 անգամ թանկ է2×40=80

Ա. Որքա՞ն գումար է հարկավոր 2 ռետին գնելու համար:

2×60=120

Բ. Որքա՞ն գումար է հարկավոր 3 մատիտ գնելու համար:

3×50=150

Գ. Որքա՞ն գումար է հարկավոր 5 թուղթ գնելու համար:

5×10=50

Դ. Որքա՞ն գումար է հարկավոր 4 գրիչ գնելու համար:

4×40=160

November 23

English

Her name is Kate. She is thirteen.

Her name is Jane. She is fourteen.

Her name is Polly. She is seventy – two.

His name is Bob. He is fifteen.

Her name is Sally. She is twenty.

His name is Pattrick He is eighty-five.

His name is Peter. He is forty-three.

His name is Nick .He is eighteen.

November 23

Ճափորդություն Սարյանի տուն-թանգարան

Մենք այտեղ նկարեցինք, պատմեցինք մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի մասին։

Այնտեղ մենք տեսանք շա՜տ նկարներ՝ գունեղ, ինձ շատ դուր եկան գույները։

Տեսանք իր աշխատանքային տեղը ։

Տուն-թանգարանը նշանակում է իր տունը, որում նա ապրել է, իսկ հիմա դարձրել է թանգարան։

Ես տեսա նաև դիմակը՝ բերված Եգիպտոսից։

November 22

Ճամփորդություն Սարյանի տուն թանգարան

Ո՞ր փողոցի վրա է գտնվում թանգարանը


Ո՞ր թվականին է կառուցվել։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, 20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (18801972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, 20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (18801972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։


Ու՞մ անունն է կրում։

Հայ նկարիչ Մարտիրոս սարյանի անունը։


Որո՞նք են այդ փողոցի հարակից փողոցները։

Ֆրիկի , Արամի, Մոսկովյան, Թումանյան փողոցները։



Քո բնակության վայրից որքա՞ն հեռավորության վրա է գտնվում թանգարանը։



Թանգարանում ի՞նչ խնդիր տեսար, որ կուզենայիր փոխել։

November 17

ֆիլմեր

Ես շատ վախեցած էի քանի որ հրդեհ ները շատ ուժեղ են լինում։ Հրդեհը շատ էր մոտիկացել գյուղին։ Մարդիկ պետք է զգույշ լինեն թե չէ կարող են հրդեհները տարածվել։

Հայաստանում նույնպես հրդեհներ են լինում օրինակ մենք երբ ամառանոցից գալիս էինք տեսել ենք նմանատիպ հրդեհ, որը առաջացել էր այն պատճառով, որ գյուղացիները խոտ էին վառում ցանքից առաջ։

November 17

Փեսացու մուկը

                                                                                                        Աթաբեկ Խնկոյան

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար–բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։

Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
—Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ–փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց
Հասավ քամուն.
—Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ–փաթիլ
Ու կքամես
Կաթի–կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։

Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
—Գոմե՛շ,—ասավ,—
Դու հզոր ես,
Դու. հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.

—Հզոր գութան,—
Ասավ,— մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜–քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։

—Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,—
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ–մեկ, հատ–հատ։

Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
—Նանի՛ ,—ասավ,—
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ–նազիկ,
Շեկլիկ–մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։

Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։

Հարցեր և առաջադրանքներ

1,  Ստեղծագործության հերոս մկան անունը գրված չէ , փորձի՛ր դու հորինել:

2, Թվարկի՛ր  ստեղծագործության բոլոր հերոսներին:

3. Թվարկի՛ր  հերոսներին ըստ գործողությունների հաջորդականության:

4. Քո կարծիքով աշխարհում ամենահզորն ի՞նչն է: Փորձի՛ր այդ հզորի մասին պատմել:

4. Այս ստեղծագործության մկանը մի քանի խորհուրդ տո՛ւր: