December 6

“Եղևնին” Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Արահետ-նեղ ճանապարհ։ բացատ- Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ: բուք-սաստիկ քամի։ վաղորդյան-այգաբաց, ցող- ջրի մանր կաթիլներ,շաղ, եղյամ աբրեշում-մետաքս, կտորի տեսակ։ սոսափ-տերևի ճյուղերի ձայն, խշշոց։ պերճ-շքեղ,
  3. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
  4. Հիշում է կանաչ իր ընկերներին,
  5. Արահետներն է հիշում ձյունի տակ,
  6. Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
  7. Երկինքն է հիշում իր գլխի վերև,
  8. Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
  9. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
  10. Նա զգում էր ուրախություն։
  11. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
  12. Նա չէր ափսոսում,որովհետև երջանկացնում էր փոքրիկներին։
  13. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
  14. Որովհետև նա երեխաների օրը տոն էր դարձնում։
  15. Նամակ գրի՛ր եղևնուն:

Սիրուն եղևնի, միշտ այսպես կանաչ ու գեղեցիկ մնա, ուրախացրու փոքրիկներին։ Քո շնորհիվ յուրաքանչյուր տուն Ձմեռ պապիկ է գալիս և ուրախացնում բոլորին։