April 15

Մայրենի

266. Պարզի՛ր, թե ընդգծված բայերն ի՜նչ ընդհանրություն ունեն:

Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված` բաց թողնում: Եվ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել։

Մի անգամ, երբ գեղջուկը գալիս, նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թոցնում նրա գլխարկը։ Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի ետևից։ Պարից բավական հեռու արծիվը նետում է իր ավարը։ Գեղջուկը գլխարկը վերցնում է ու շրջվում, որ նորից նստի։ Այդ պահին տեսնում է արդեն փլված պատը։ Նա շատ է հուզվում արծվի երախտագիտությունից:
Բոլոր բայերը ներկա ժամանակով են:

267 Փակագծերում տրված բալերը գրի՛ր պահանջված ձևով:

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս։ Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է: Դ-ա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է։ Ուժեղ քամին, որը միշտ փչում է լեռներից, ջրափոշին հարթավայր է տանում: Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ են դառնում ու որպես անձրև տեղում :

268. Ընդգծված բայերն ինչո՞վ են տարբերվում տեքստի մյուս բայերից: Դրանք համապատասխան ժամանակով արտահայտի՛ր:

«Լսո՞ւմ եք»,- լուռ հարցնում է զրուցակիցս, ու ես որսացի նրա սև աչքերում արտահայտված վախը: Ուսով կպչում եմ ավազաթմբի գրեթե ուղիղ պատին ու լարեցի լսողությունս: Շուտով ականջիս հասան արտասովոր ձայներ, որոնք մերթ ալիքների ճողփյուն են հիշեցնում, մերթ մեղվապարսի գվվոց։ Մեկ-մեկ էլ դրանք

ընդմիջվում են ինչ-որ գազանի ոռնոցով: Քիչ հետո ուղեկիցս ինձ առաջնորդեց դեպի մյուս ավազաթումբը: Եվ այստեղ նորից առիթ եմ ունենում լսելու նույն առեղծվածային ձայները: Անապատի բնակիչներն այդ երևույթն անվանում են «ավազաբլուրների երգեցողություն»: Այդ երգեցողությունն առաջացավ այսպես, բյուրավոր ավազահատիկները շփվում են իրար հետ ու առաջացնում արձագանք:
Նրանք ներկա ժամանակաձև են

269. Տեքտրը փոխիր` սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքում են, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին։ Բայց երբ մարդը նրա՛նց մեղր է տալիս, աչքերը կսկծոտվում են ու արցունքոտվում:

270. Ընդգծված բայերն արտահայտի՛ր ներկա ժամանակով: Տեքստում՝ էլ ի՞նչը փոխվեց:

«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կա։ Մոնղոլները կրակն են պաշտում։ Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց են կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում են այդ ծեսից, որի համար էլ մահվան են դատապարտվում:
Տեքստը դարձավ ներկա ժամանակաձևով

Անցյալ ժամանակի ձևեր
271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով։
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու։ Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ, հասավ կճուճի բերանին։ Ու ագռավը հագեցրեց ծարավը:
272. Փակագծերում տրված բալերը գրի՛ր պահանջված ձևով:
Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը։ Հյուր մուկը եկավ ու որոշեց մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ գտավ, ցեխակոլոլ արմատներկրծեց ու ասաց.
– Չէ՛, թշվառ մրջյունի նման ես ապրում։ Քեզ հետ համեմատած` ես առատության մեջ եմ ապրում։ Գնանք` տես:
Նա դաշտային մկանը(համոզեց ու տարավ տուն: Ցույց տվեց

հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղացին: Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց։ Մկները լեղաճաք փախչեցին, մտան ծակը, ծվծվալով իրար սեղմվեցին ու մնացին, մինչև ոտնաձայները լռեցին։ Հետո դաշտամուկը նորից դուրս սողաց, դնչիկը երկարեցրեց փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ, և մկներն էլի թաքնվեցին: Թեկուզ և հյուր մուկը սոված էր, բայց ասաց.
Մնաս բարո՛վ, սիրելի՛ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված: Ավելի լավ է` ես էլի խոտ ու արմատ կրծեմ:


273. Տեքստը փոխիր` սկսելով այսպես․ «Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշեցին լեռնային արոտավայրեր…»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:
Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշեցին լեռնային արոտավայրեր։ Բայց վանքում էլ առանց կաթի չմնացին: Ամառանոցում ստացված կաթնեղենի մի մասը վանք ուղարկեցին վանականներին, ուսուցիչներին, աշակերտներին, վարպետներին ու արհեստավորներին կերակրելու համար: Լեռնային վատ ճանապարհները թույլ չտվեցին ամեն օր կաթը վանք տանել։ Դրա համար էլ թրծված կավից խողովակաշար կառուցեցին, որն ամառանոցից ձգվում էր մինչև վանք։ Կաթնամուղ խողովակի կողքից գնացող մյուս խողովակն էլ որպես հեռախոս էր ծառայում վանքում ապրողների և ամառանոցաբնակների միջև։
274. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ …»:
Հին ժամանակներում հույները կոչվեցին հելլեններ, իսկ նրանց երկիրը` Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ է: Նրանք ապրում են բաժան- բաժան։ Յուրաքանչյուր քաղաք ներկայացրեց մի ինքնիշխան պետություն` տարբեր օրենքներով ու սահմաններով։ Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն է։ Սպարտացիները կոչվեցին նաև լակոններ` իրենց ապրած վայրի անունով։ Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսեցին։ Այն ժամանակներից սկսած` սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավեց Հելլադայի տիրապետության վրա…»:
Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավեց Հելլադայի տիրապետության վրա: Հունական քաղաքները մեկը մյուսի հետևից ճանաչում է Ֆիլիպի գերիշխանությունը` բացի Սպարտայից։ Զայրացած Ֆիլիպը մի նամակ է գրում Լակոնիայի սպարտացիներին. «Եթե ձեր երկիրը իջնեմ, հիմնահատակ կկործանեմ և ձեր քաղաքն ու ձեզ հողին կհավասարեցնեմ»: Մի քանի օրից Ֆիլիպ կայսրն ստանում էր նամակի պատասխանը։ Նամակը բաց էր անում: Իսկ այնտեղ միայն մի բառ էր գրված. «Եթե…»։
276. Տեքստերը համեմատի՛ր` ուշադրություն դարձելով բայերի արտահայտած ժամանակին:
Ա. Ֆուտբոլը դադարել է միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվել են կանանց ֆուտբոլային թիմեր։ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով է հավաքել նրանց համար:
Բ. Ֆուտբոլը դադարեց միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվեցին կանանց ֆուտբոլային
թիմեր: Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով հավաքեց նրանց համար:
277 Կետերի փոխարեն գրի՞ր փակագծում տրված բայաձևերից մեկը:
Գիշերն ուզում էի դուրս գալ` մի քիչ մաքուր օդ շնչելու, բայց անձրև եկավ: (եկավ, եկել է)
Գիշերն անձրև եկավ հիմա ինչպե՞ս ես դուրս գալու առանց բաճկոնի: (եկավ, եկել է)
Տե՛ս՝ ակնոցիս շրջանակը կօտրվեց, կարո՞ղ ես կպցնել։ (կոտրվեց, կոտրվել է)
Վա՛յ, ակնոցիս շրջանակը կոտրվել, հիմա որտեղի՞ց գտնեմ սրա նմանը: (կոտրվեց, կոտրվել է)
Ջուրը եկավ, հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացավը: (եկավ, եկել է)
Ջուրը երևի եկելէ, որ բոլոր գյուղացիները, իրար անցած, ջրտուքի են պատրաստվում։ (եկավ, եկել է)
278. Նախադասությունները լրացրու փակագծում տրված բայաձևերից մեկով:
Հեծանիվը (հայտնագործվել է, հայտնագործվեց) երկու հազար

տարուց էլ առաջ:
Ժամանակակից հեծանիվի նախատիպերն ստեղծվեցին Չինաստանում ու Հնդկաստանում:
Ժամանակին հեծանիվը հետաքրքրեց նաև Լեոնարդո դա Վինչիին: Նա ցանկացավ շղթայի
միջոցով շարժվող անիվներով հեծանիվ ստեղծել: Բայց նրա գյուտը միայն երկու հարյուր տարի հետո կիրառվեց: Ղեկով երկանիվ հեծանիվը հայտնվել է միայն մեր դարում:

Ապառնի ժամանակի ձևեր
279. Համեմատի՛ր ընդգծված ապառնի բայաձևերը: Ո՞րն է տարբերությունը:
Ա. Հավաքելու եմ բոլոր ընկերներիս, ու մի նոր բան ենք հորինելու կյանքը հետաքրքիր դարձնելու համար:
Բարձրանալու եմ լեռները, մի քանի օր հանգստանալու եմ այս աղմուկից:
Բ. Հավաքեմ բոլոր ընկերներիս, ու մի նոր բան հորինենք`
կյանքը հետաքրքիր դարձնելու համար։
Բարձրանամ` լեռները, մի քանի օր հանգստանամ այս աղմուկից:
280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:
Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մարդիք բարի լինեն
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե վաղը Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե սիրես
281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:
Աշխարհը շատ տխուր կլինի, եթե
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե այնտեղ ծնունդ լինի Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե սիրեմ Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե վրեմ:
282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր։
Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, կչարանամ Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, կսիրեմ
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն,

285. Տրված բայերի հրամայական ձևե՛րը կազմիր:
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ – աղա՛ – աղացե՛ք:

2. Սիրել-սիրի՛ր, կանչել-կանչի՛ր, նկարել-ննկարի՛ր, լսել-լսի՛ր, նստել-նստի՛ր, կանգնել-կանգնի՛ր, զանգել-զանգիր, կապել-կապիր, փրկել-փրկիր, կապկպել-կապկպեիր, կոտրատել-կոտրարել, կապոտել-կապոտիր։
Բ. Խաղալ-խաղա, սողալ-սողա, կարդալ-կարդա, գնալ-գնա, մնալ-մնա, գոռալ-գոռա։
286. Տրված բայերը հրամայակա՛ն դարձրու և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմիր նախադասություններ:
Ա. Հեռանալ-հեռացի, գոհանալ-գոհացի, վախենալ-վախեցի, կամենալ-կամեցի, հասնել-հասի, թռչել-թռչել, մեռնել-մեռիր, կորչել-կորչիր, փախչել-փախչիր։
Բ. Ուտել-կեր, գալ-արի, տալ-տուր, լինել-, տեսնել, ելնել:
Կեր իմ տղա:
տղա արի ինչ մոտ:
ի հեռախոսը տուր:



287 Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՜ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՜ գնաք կամ մի՜ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:
Վճարել-վճարի՛ր-մի՛ վճարիր, հաշվել-հաշվիր-մի՛ հաշվիր, հանել-հանի՛ր-մի՛ հանիր, գումարել-գումրիր-մի՛ գումարիր, գողանալ-գողացիր-մի՛գողացիր, բարձրանալ-բարձացի՛ր- մի՛ բարձրացիր, խաղալ-խաղա-մի՛խաղա, խոսել-խոսեք-մի՛ խոսեք, փորել-փորիր-մի՛ փորիր, գիտենալ-իմացիր-մի իմացիր, մոտենալ-մոտեցիր-մի՛ մոտեցիր:

288. Դպրոցում և տանը գործածվող հրամաններ (հրամայական նախադասություններ) գրի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։
Այս տղային ասում են կե՛ր բայց նա չի՛ ուտում:
ես նրան ասեցի լողա՛ բայց նա չլողաց:


Ժխտական խոնարհում


289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ինչի՞ միջոցով արեցիր:

Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: – Նա երեկոյան բակում չէր:
Ձկների բնակարանը ծովն է:
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը։
Առանց ջրի կյանք կա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի
հանրային գրադարանում:
290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

Մարդը թափահարում է դրոշակը։ – Մարդը չի թափահարում՝ դրոշակը։
Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:-Խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսակիրը:
Այդ լճի ջրերը սառչում են:-Այդ լճի ջրերը չեն սառչում :
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:-Նա իր երգը չի՛ հորինել ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի-Շունչը պահած մարդը չի՛ կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:-Նա չի՛ հետաքրքրվում ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:-Նրա հարցերի թիվը հիմա չի՛ մեծացել :

Երկու գրքերն իրարից տարբերվում են։-Երկու գրքերն իրարից չե՛ն տարբերվում ։

Բայը ցույց է տալիս գործողություն։ Բայի ուղիղ ձևերն ունեն – ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ):
Բայն ունի երեք դեմք` (I, II, III), և երկու թիվ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):
Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն։ Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ` ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):
Reply allForward

Attendee panel closed


Posted April 15, 2024 by areggulqanyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*