October 16

Ռուսերեն

  1. Составь и запиши маленькие предложения со
    словосочетаниями.
    щенок (маленький)
  2. река (красивая)
    черепаха (медленная)
  3. небо (ласковое)
    дождь (сильный)
  4. глазки (милые)

October 12

Հայրենագիտություն

 «Սասունցի Դավիթ»

Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:

Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:

October 12

Մաթեմատիկա

վարժ-111

40x25x48=48000

40x50x700=140000

504x42x2x40=168000

Վարժ 112 Հաշվիր արտահայտությունը.

20х80х70х50=20x50x70x80=560.000

80x2x90x50=2x50x80x90=720.000

Վարժ 113 Վարժ 112 Հաշվիր արտահայտությունը.

450×32-526+(9324-872):2= 18100

4500:3x(275:5)=82500

3265:5+(9324-8872)x7=3817

3264:(160:20):8=3264

October 11

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև` մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:

Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:

Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­ևույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:

Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:

Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտը չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:

Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:

Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա:
  2. Արևի չառագայթներ դառցնում են ծովի ջուրը գոլորշի և այդ գոլոշիները բարձրանում են վերև և դառնում ամպ քամին ամպերը քշում է տարբեր տեղեր և անձրև է գալիս:
  1. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:
  2. համաշհխարային և տեղական:
  3. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները: Paint կամ նկարչական այլ ծրագրով նկարիր ջրի ճանապարհորդությունը։
  4. Ո ՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:Ոոր երկիր մոլորակը չչորանա ու ջրային պաշարները անընդհա թարմացվեն:
October 11

Ռուսերեն

  1. Прочитай и перескажи текст.
    Спиши предложения, разделяя слова для переноса.
    Нас-ту-пи-ла осень. Ти-хо ве-ет све-жий ве-те-рок. По
    не-бу плы-вут об-ла-ка. По-же-лтев-шие листья ти-хо па-да-ют с де-ре-вьев на зе-млю. Да-ле-ко в не-бе ле-тит стая
    пе-ре-лё-тных птиц.
October 10

Քամու համբույ

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև – քամուց շարժվեց տերևը

Շշուկով դիպավ իր հարևանին – տերևը դիպավ մյուս տերևին և ձայն եկավ

Ու տարուբերվեց հինավուրց կաղնին – ու շարժվեց հին կաղնին

Կռացավ կաղնին նորից բարձրացավ -գնաց եկավ կաղնին

Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ -ծառերը սկսեցին քամուց դիպչել իրար ու շարժվել

Ալեկոծվում էր անտառը հուզված – ալիքների պես շարժվում էր անտառը քամուց

Ու ոսկեզօծված գլուխն օրորում – դեղնած տերևները քամուց շարժվում են

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

քամին ուժեղ սուլում էր հեռվում

և նայում անտառին

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Անտառը աշնանը շատ սիրուն է և դեղին: Առաջինը կարմրում են պտղատու ծառերը, իսկ հետո մյուս ծառերը դեղնում են: Քամին փչում է և օրորում է ծառերը:

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Քամին պոկեց մի տերև ծառից ու քշեց հեռու անտառներով ու մարգագետիններով: Տերևը շատ օրեր մնաց հողի վրա և այն կամաց – կամաց սկսեց դառնալ հող: ԵՎ տերևրը հարցրեց քամուն, թե ինչու՞ նա քշեց տերևին ծառից, իսկ քամին ասաց, որ բոլոր տերևները, երբ աշուն է գալիս պետք է ընկնեն ու դառնան հող:

October 10

Հոգևոր ընթեռթում

Արեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,
Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,
Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,
Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,
Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,
Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,
Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:
Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝
Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն….

Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս 
Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով, 
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ, 
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու: 
Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ, 
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով, 
Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց. 
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, 
Ամաչեցի, քան թե համարձակվեցի, 
Ուխտակորույսս ես և ավանդամոռաց:

October 9

Մաեմատիկա 10.9.2022

Եթե Աննայի մտապահած թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահած թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր: Որքանո՞վ է Աննայի մտապահած թիվը մեծ Սոնայի մտապահած թվից:

Լուծում

40+20=60

պատ

60

Գրիր չորս թիվ նշված կարգով և պատասխանիր հարցերին: Առաջինը քո մտապահած թիվն է: Երկրորդը առաջինից մեծ է 10-ով: Երրորդը երկրորդից մեծէ 15-ով: Չորրորդը երրորդից մեծ է 20-ով:

9 19 34 54

Որքա՞ն է երրորդ և առաջին թվերի տարբերությունը: 25

Որքա՞ն է չորրորդ և առագին թվերի տարբերոթյունը: 45

Որքանո՞վ է երրորդ թիվը մեծ առագինից: 25

Որքանո՞վ է չորրորդ թիվը մեծ երկրորդից: 35