October 10

Քամու համբույ

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև – քամուց շարժվեց տերևը

Շշուկով դիպավ իր հարևանին – տերևը դիպավ մյուս տերևին և ձայն եկավ

Ու տարուբերվեց հինավուրց կաղնին – ու շարժվեց հին կաղնին

Կռացավ կաղնին նորից բարձրացավ -գնաց եկավ կաղնին

Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ -ծառերը սկսեցին քամուց դիպչել իրար ու շարժվել

Ալեկոծվում էր անտառը հուզված – ալիքների պես շարժվում էր անտառը քամուց

Ու ոսկեզօծված գլուխն օրորում – դեղնած տերևները քամուց շարժվում են

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

քամին ուժեղ սուլում էր հեռվում

և նայում անտառին

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Անտառը աշնանը շատ սիրուն է և դեղին: Առաջինը կարմրում են պտղատու ծառերը, իսկ հետո մյուս ծառերը դեղնում են: Քամին փչում է և օրորում է ծառերը:

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Քամին պոկեց մի տերև ծառից ու քշեց հեռու անտառներով ու մարգագետիններով: Տերևը շատ օրեր մնաց հողի վրա և այն կամաց – կամաց սկսեց դառնալ հող: ԵՎ տերևրը հարցրեց քամուն, թե ինչու՞ նա քշեց տերևին ծառից, իսկ քամին ասաց, որ բոլոր տերևները, երբ աշուն է գալիս պետք է ընկնեն ու դառնան հող:

October 10

Հոգևոր ընթեռթում

Արեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,
Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,
Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,
Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,
Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,
Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,
Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:
Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝
Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն….

Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս 
Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով, 
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ, 
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու: 
Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ, 
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով, 
Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց. 
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, 
Ամաչեցի, քան թե համարձակվեցի, 
Ուխտակորույսս ես և ավանդամոռաց: