December 19

Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում

Դեկտեբերի կեսից մեր դպրոցում սկսում ենք պատրաստվել Ամանորին և Սուրբ Ծնունդին: Մենք զարթարեցինք դպրոցը խաղալիքներով և փայլերով: Ռուսերենի և անգլերենի դասերին մենք սովորեցինք տարբեր Ամանորյա երգեր: Մենք այսօր ունեցանք հանդես: Մենք դասարանով պատրաստվում ենք սեքրեթ սանթա խաղալ: Ես անհամբեր սպասում եմ այդ տոնական օրին:

December 15

ՀԵՔԻԱԹ ՓՇԱՏԵՐԵՎ ԾԱՌԻ ՄԱՍԻՆ

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

christmas

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկինՁմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Շնորհավոր ամանոր…

December 14

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում. հաշվետվություն

Մայրենի

Մայրենի

Իմ ստեղծագործական ամառը

Իմ ճամփորդական ամառը

Առյուծը ու կատուն

Վիլյամ Սարոյան. Նապաստակն ու առյուծը

Առաջադրանք

Առաջին օրը դպրոցում

«Ես»

Երաժշտությունը իմ կյանքում

ԱՇՈՒՆ ՕՐ

Աշուն

Հայոց լեռներում

Հոգևոր ընթեռթում

Քամու համբույ

Ընթերցարան

Նուկիմ քաղաքի խելոքներ

իմ ընկերը

գետակի վրա

Մեծերը Իսահակյանի մասին

Մայրենի.առաջադրանքներ

Մայրենի

Ինչը կփոխեի իմ դպրոցում

Ցտեսությո՜ւն, նախշուն աշուն

Մhայրենի ուղղագրությու

Կանաչ եղևնին

ձմեռ պապիկ և տոնածառ

December 12

ձմեռ պապիկ և տոնածառ

Ձմեռ պապիկը եկավ մի տուն և տեսավ որ այտ տանը արդեն տոնածառը զարթարել էին բայց նա այտ ժամանա այտ տան երեխաների նվերը չուներ և ձմեռ պապիկը մտածեց թե ինչ անի: Ձմեռ պապիկը գնաց և գնեց այտ տան երեխաների նվերները :Ձմեռ պապիկը եկավ այտ տուն և տվեց նվերները: տորածառը կարձրեց թե ինչյու ձմեռ պապիկը այտ երկու օրը չբերեց նվերնրը իսկ ձմեռպապիկը ասաց որ նա գնաց մի ծանութ և գնեց այտ նվերները:

December 7

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

հանդերձ զգեստ

սաղարթն շատ տերևներով

հոխորտալ երգել

  սարսռաց դողդողացնել

աղերսեց աղաչել

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։

Եղևնին ուզում եր դառնալ շատ մեծ բայց նրան փակեց մի ուռենի:

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

մեծ,  հզոր 

տխրում 

բարձրահասակ 

Հպարտ  բարդին

արհանմարանքով

փարթամ

Անպատկառ 

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

ոսկեհեր աշուն

ծեր այգեպան

Փոքրիկ  եղևնի

Անտառու սկսվեց ոսկեհեր աշուն:

Ես աշխատում եմ ծեր այգեպանի հետ մեր դպրոցի բակում:

Մեր ամառանոցում կա մի փոքրիրկ եղևնի:

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

մրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

December 6

English

The children are playing in the yard now.

My sister waters the flowers every day.

Father reads newspapers in the evenings.

Della is writing the exercises now.

They always swim in the lake in summer.

Bob is at home now. He is doing his lessons.

December 6

Մայրենի ուղղագրություն

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ Գրիեաբլ, սփրթնել, ս….րդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարփի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ափշել, սուրբ, սրբել, հղպանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղ…բանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

 Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։Անգամ, ավագ., կողպեք, գոգ, երգ զուգել, թա…գավոր, վարաք.ել, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանգափոր, հոքնել, հոգի, հոգնակի, ձագ., ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ., տրտմաշուգ, փողք, նորոգել, շոգ., ոգի, բազրիք, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փաք.ցնել, թացնքել, ուրագ, օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք., օգ.ուտ։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։Աղոթք, արդ.ար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ., արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրեդլ, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ, լերդ.անալ, լյարդ, խնդ.իր, խորուդբորդ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդ.ի, վարդ., Վարդան, վարդ.ապետ, շքերթ., Վարդգես, վրդ.ովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ խրտվիլակ, ընդ.ամենը, ընդ.հակառակը, փարդթամ, ընդ.հանուր, ընդունակ, ընդունել, ըն…դարմանալ։

 Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։Արձակուրդ, ասացված.ք, ընդարձակ, ատաղ…ձագործ, գլուխկոնծի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խծ.կել, առանցք, դաղձ., դարձ, կծ.կտուր, դեղձ, դեղձ.անիկ, հանդիպակած, դերձ.ակ, դերձ.ան, խուրձ, ձված.եղ, հանդերձ, հինավուրց., լպրծուն, հարձ.ակվել, համբարձվել, Համբարձ.ում, փայծաղ, որձ., վարձ, ուրց., փորձ, որ ւալ, օձ, օձ.իք։