September 12

Վիլյամ Սարոյան. Նապաստակն ու առյուծը

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առյուծը ուժեղ է, նապաստակը մեծամիտ է, աղվեսը կամակոր:

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Ամեն մեկը պետք է իմանա իրա տեղը ու չափը:

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Ոտքերդ վերմակի չափով մեկնիր:

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակ, այսօրվանից եղիր ավելի խելացի:

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք. Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ:


Posted September 12, 2022 by areggulqanyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*