April 26

Ճամփորդություն դեպի Ծաղկունք

Ամենասկզբում մենք գնացինք Ծաղկունքի շատ մեծ դպրոցը և պարեցինք:

Հետո մենք գնացինք եկեղեցի, նկարվեցին և խաղացինք ձվային խաղեր և նախաճաշեցինք:

Դրանից հետո մենք գնացինք այդ եկեղեցին աղոթեցինք և երգեցինք մանկական աղոթքը:

Հետո իջանք ներքև և մի քիչ խաղացինք և գնացինք տուն :

Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը:

April 21

Շախմատի դասվարի բլոգի ուսումնասիրություն

Ես ուսումնասիրել եմ Առնոլդ Միքաելյանի բլոգը, որտեղ կարդացի տարբեր մրցույթների մասին: Բոլոր դպրոցներում արդեն ավարտվել են ընտրական փուլերը:Հարավային դպրոցում հաղթել են Մակարյան Վարդանը և Աբրահամյան Սաթենիկը:

Բլոգում տեղադրված են նաև առաջադրանքներ և ֆլեշմոբերի պատասխանները:

Բլոգում կան հետաքրքիր լուսանկարներ տարբեր մրցույթներից և դասերից:

Ինձ շատ դուր եկավ ընկեր Առնոլդի բլոգը:

April 18

Զատիկ

Զ Զատիկին մարդիկ ձու են ներկում:

Ա Ամեն տարի մենք նշում ենք Զատիկը իմ տատիկի մոտ:

Տ Տոնից առաջ մենք տնկում ենք կամ ոսպ կամ ցորեն:

Ի Իրար շնորավորում ենք Զատիկի տոնի կապակցուցյամփ:

Կ Կիրակնօրյա պատարագը անցնում է շատ հետաքրքիր:

April 18

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը: անգութ-անխիղջ

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։տաքանցնել ջենմացնել ոչնչացնել վերացնել պահպանել պահել  շինել կառութել կոտորել  մորթոտել խնայել տնտեսել

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Որ պետք ձի ծառ կտրել

4. Paint ծրագրով նկարի՛ր  առակը և տեղադրի՛ր բլոգում:

April 17

Весна

Весенние месяцы – март, апрель, май.

Первый весенний месяц – это март. В марте природа начинает просыпаться. Появляется первая травка и первые цветочки – подснежники. Ночи становятся короче, а дни – длиннее. Просыпаются животные, которые впадали зимой в спячку. Из тёплых краёв возвращаются птицы.

В апреле оживают муравейники и появляются первые насекомые. То тут, то там начинают летать бабочки.

Последний месяц весны – это май. Иногда он бывает жарким, а иногда прохладным. Но даже если пройдёт дождик, то майское солнышко быстро высушит землю. В начале мая просыпаются лягушки, они громко квакают. В мае поют птицы.

Вопросы и задания

  1. Назовите весенние месяцы.-март, апрель, май.
  2. Как называется первый весенний цветок-подснежник.
  3. Какая погода бывает в марте-разная.
  4. Какая погода в апреле-просyпаются насекомые.
  5. Как меняется природа в мае-иногда жарко, иногда прохладно.
April 12

English

There is a ordinary dog.

There are small cat.

Vahe wants to drink coffee.

I cannot drink hot tea.

Aram can play games.

I must do my lessons.

I give my book to Nane.

Does he drink coffee in the morning?

Tigran doesn’t drink milk.

We don’t eat fish.

April 10

Ջ․ Ռոդարի․ Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

Առաջադրանքներ՝

Գտի՛ր կարմիրով նշված բառերի հոմանիշները։գանգատվել-բողոքել, թշվառ-խեղճ, անտանելի-դժվար, հայտնվեցին-երևալ, ապացուցել-համոզել ,մաքուր-ջինջ, ստեղծել-արարել, էակ-անձ, գազանանոց-կենդաբանադան այգի, կասկած-տարակուսել, հրաշալի-զմայլելեի